Pussy Riot-ը ներկայացվել է Սախարովի անվան մրցանակի
Աշխարհ
Pussy Riot խմբի անդամներ Մարիա Ալյոխինան, Նադեժդա Տոլոկոննիկովան և Եկատերինա Սամուցևիչը ներառվել են ակադեմիկոս Սախարովի անվան մրցանակի 2012-ի թեկնածուների ցուցակում:
Ինչպես հայտնում է ԵԽ-ի մամլո ծառայության ներկայացուցիչը, բացի Pussy Riot-ից՝ այդ ցուցակում ներառված են նաև բելառուսցի իրավապաշտպան Ալես Բելյացկին, իրանցի իրավապաշտպան Նասրին Սոթուդեհը և իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանախին:
Մրցանակի դափնեկիրը հայտնի կլինի հոկտեմբերի 26-ին ԵԽ-ի խմբակցությունների խորհրդակցության շրջանակներում: Մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 12-ին Ստրասբուգում:
Անդրեյ Սախարովի անվան մրցանակը հանձնվում է ամեն տարի մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության, միջազգային օրենսդրության պահպանման և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած նվաճումների համար:
Հայտնենք, որ ԵԽ-ն սեպտեմբերի 14-ին առաջադրել էր Pussy Riot-ի թեկնածությունն այդ մրցանակին: Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ը այդ նախաձեռնությունն անվանել է անհարգելի վերաբերմունք դատարանի նկատմամբ՝ կարծիք հայտնելով, որ խմբի գործունեությունը ոչ մի կապ չունի ազատ մտքի դրսևորման հետ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ