Գիտնականները բացահայտել են առաջին հղի մումիայի մահվան պատճառը
Գիտություն և ՄշակույթԼեհ հնէաբանները պարզել են, որ առաջին հայտնի մումիֆիկացված հղի կնոջ մահվան պատճառը քաղցկեղն է։ Գիտնականները Nauka w Polsce պորտալին պատմել են իրենց աշխատանքի մասին։
Այս մումիայի գանգի 3D տպագրության նախապատրաստման ժամանակ գիտնականները դեմքի ոսկորների վրա նկատել են թերություններ, որոնք նման չեն եղել մումիֆիկացման գործընթացի ժամանակ առաջացող բնորոշ վնասվածքին:
Գիտնականների կարծիքով՝ վնասվածքը կարող էր պայմանավորված լինել քաղցկեղով։ Վերջնական ախտորոշումը կարող է տրվել միայն հյուսվածքաբանական հետազոտությունից հետո։
Մումիան հայտնաբերվել և Լեհաստան է բերվել 19-րդ դարի կեսերին։ Սկզբում ենթադրվում էր, որ սա սովորական կնոջ մումիա է։ Սակայն սարկոֆագի վրայի հիերոգլիֆները կարդալուց հետո գիտնականները եզրակացրել են, որ աճյունը պատկանում է քահանա Խոր-Ջեհուտիին։ Միայն 2021 թվականին գիտնականները պարզել են, որ մումիան պատկանում է 20-30 տարեկան հղի կնոջը։ Սա հղի կնոջ միտումնավոր մումիֆիկացման միակ հայտնի դեպքն է։