Սերոբ Բեջանյանը նշանակվել է Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀայաստանՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որում մասնավորապես նշված է․
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ նշանակել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022թ. հուլիսի 11
Երևան
ՆՀ-186-Ա