Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին 

Ռուսաստանը միջազգային ասպարեզում Հայաստանի կարեւոր ռազմավարական գործընկերներից է․ Արշակյան

Տնտեսություն

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում հուլիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների պատմական բնույթն ու առանձնահատուկ նշանակությունը` հիմնված դարավոր բարեկամության եւ համագործակցության վրա:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը երկկողմ կապերին հատուկ երանգ է տալիս: Տարեցտարի մեր հանձնաժողովն ընդլայնում է իր գործունեությունը` դառնալով խորհրդարանական փոխգործակցության ամենակարեւոր գործոններից մեկը»,- շեշտել է Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով` չնայած ժամանակակից աշխարհի դժվարություններին եւ մարտահրավերներին` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական կապերը շարունակում են ավանդաբար ամուր մնալ: «Ռուսաստանը Հայաստանի առեւտրային գործընկերների ցանկում առաջին տեղն է զբաղեցնում»,- փաստել է ԱԺ նախագահի տեղակալը:

Ըստ աղբյուրի՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Վերին Լարսի անցակետի խնդրին` նշելով, որ այն ռուս-վրացական սահմանի միակ ցամաքային անցակետն է, որը կապում է մեր երկրները: «Ցավոք, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք կրկին բախվեցինք անցակետի անցման խնդրին: Առավել շոշափելի էր վնասը բերքահավաքի սեզոնին, որին բախվեցին արտադրողներն ու փոխադրողները»,- ասել է նա: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել հարցը խորհրդարանական վերահսկողության տակ վերցնելու եւ այդ խնդրի լուծմանը նպաստելու նախաձեռնությամբ: Նա հույս է հայտնել, որ խորհրդարանականների ջանքերով ծանր տրանսպորտային միջոցների հերթերի խնդիրը երկարաժամկետ լուծում կստանա:

«Մենք մտադիր ենք նոր թափ հաղորդել Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին` երկկողմ օրակարգը հարստացնելու նոր գաղափարներով եւ առաջարկներով` կապված երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության խորացման հետ»,- նշել է նա:

«ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ռուս գործընկերների հետ բազմաթիվ միջազգային հարթակներում` ԱՊՀ ՄԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում, Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում, ինչպես նաեւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, հաջողված համագործակցությանը: «Միջազգային հիմնարար խնդիրների շուրջ մեր երկրների դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են: Ռուսաստանը միջազգային ասպարեզում Հայաստանի կարեւոր ռազմավարական գործընկերներից է»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Եզրափակելով խոսքը` ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կլինի, եւ դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձել է Ռուսաստանում հայկական Սփյուռքի դերին, երկու երկրների տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացման հեռանկարներին: Նրա խոսքով` Ռուսաստանում ապրող մոտ երեք միլիոն հայերն իրենց ներդրումն են ունենում երկրի հասարակական կյանքում եւ տնտեսական առաջընթացի գործում: Յուրի Վորոբյովը հավելել է, որ մեծ է նաեւ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առեւտրային հաշվեկշռում. անցած տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլարը` ավելանալով գրեթե 13 տոկոսով:

«Նիստի մասնակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաեւ տնտեսական, մշակութային եւ կրթական երկկողմ կապերի զարգացման գործում սփյուռքի դերակատարությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությանը, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ թվայնացման տեմպերի արագացման ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը հայկական եւ ռուսական համայնքների աջակցության հնարավոր մեխանիզմների մշակման ուղղությամբ, օգտագործել ռեսուրսները մշակութային փոխգործակցության խթանման գործում: Կարեւորվել է Հայաստանում ռուսաց լեզվի եւ Ռուսաստանում հայոց լեզվի ուսումնասիրությունը, գործարար շփումների ակտիվացումը: Կողմերը կաջակցեն գիտության եւ կրթության միասնական թվային հարթակի ստեղծման նախաձեռնությանը, որը միտված է կադրային եւ տեխնոլոգիական ներուժի արագացված եւ երկարաժամկետ զարգացմանը»,- տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը Հակոբ Արշակյանի առաջարկով կանցկացվի Հայաստանում` Ծաղկաձոր քաղաքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ)
Ամենադիտված