Թուրքիան և Սիրիան պետք է անմիջական երկխոսություն հաստատեն. Լավրով
Մերձավոր Արևելք
Թուրքիան և Սիրիան պետք է անմիջական երկխոսություն սկսեն թուրք-սիրիական սահմանի վրա տեղի ունեցած միջադեպից հետո իրավիճակի կարգավորման համար՝ չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. տեղեկցնում է Риа Новости-ն:
Սիրիայի և Թուրքիայի միջև կոնֆլիկտը սրվել էր այն բանից հետո, երբ Սիրիայի տարածքից արձակած հրետանային արկերը պայթել են երկրի հարավ-արևելքում գտնվող թուրքական Աչքաքալ սահմանային քաղաքում: Արդյունքում զոհվել էր 5, վիրավորվել՝ 11 մարդ: Դրան ի պատասխան՝ Թուրքիան կրակ էր բացել սիրիական ուղղությամբ:
«Փորձն ապացուցում է, որ մարտական բախումները չեզոքացնելու լավագույն տարբերակը անմիջական կապ հաստատելն է հակամարտող կողմերի միջև»,-լրագրողներին ասել է նախարարը:
Նրա խոսքերով՝ սիրիական կողմը շահագրգռված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնում, որ թուրքական կողմը ևս պատրաստ է Դամասկոսի հետ այդ երկխոսությանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ