Հայաստանում տեղի է ունեցել 5-րդ երկրաշարժը մեկ օրում․ ցնցումներն զգացվել են Բավրա և Սարագյուղ գյուղերում
ՀայաստանՀուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք, որ սա հինգերորդ երկրաշարժն է այս տարածքում այսօրվա ընթացքում։