Բալիում հայտարարել են ահաբեկչության վտանգի բարձրագույն մակարդակ
Աշխարհ
Ինդոնեզիայի ոստիկանությունը չորեքշաբթի բերվել է բարձրագույն պատրաստականության վիճակի, հայտնում է РИА Новости-ն։ Բանն այն է, որ այնտեղ նշվելու է Բալի հանրահայտ հանգստավայրում տասը տարի առաջ տեղի ունեցած պայթյունների տարելիցը։
«Կան վստահելի տեղեկություններ այն մասին, որ ահաբեկիչները որպես թիրախ ընտրելու են Բալիում տեղի ունեցած պայթյունների տարելիցի հետ կապված միջոցառումները»,- հայտնել է Բալի գավառի ոստիկանության ղեկավարի տեղակալ Ի Կետուտ Ունտունգ Յոգա Անան՝ ավելացնելով, որ ծայրահեղականների թիրախները կարող են լինել, մասնավորապես, բարձրաստիճան հյուրերը։ Նա նշել է, որ «Բալի մուտք գործելու բոլոր անվտանգության կետերը՝ օդանավակայնները և ծովային նավահանգիստները, կամրացվեն»։ Նախաձեռնվող միջոցառումների մակարդակը Անան բնութագրել է «բարձրագույն»։ Պայթյունների տասներորդ տարելիցի հետ կապված միջոցառումները կպահպանի ավելի քան 1000 ոստիկան, նրանց թվում կան դիպուկահարներ։
Հիշեցնենք, որ ահաբեկչական գործողությունները Բալիում տեղի են ունեցել 2002 թվականին Կուրտա տուրիստական գոտում։ Այդ պայթյունների հետևանքով զոհվել էր 164 օտարերկրյա քաղաքացի։ Ինդոնեզիայի իշխանությունները եկան այն եզրակացության, որ ահաբեկչության ետևում կանգնած էին իսլամիստական խմբավորման՝ «Ջեմմա իսլամիայի» գրոհայինները, որը գործում է Ինդոնեզիայում, Մալայզիայում և Ֆիլիպիններում։ Ահաբեկչություններին մասնակցության համար դատարանը երեք հոգու դատապարտեց գնդակահարության, և վճիռն իրականացվեց։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ