ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը դատապարտել են Պակիստանում 14-ամյա աղջնակի վրա հարձակումը
Աշխարհ
Աշխարհում մեծանում է 14-ամյա աղջնակի վրա Պակիստանում կատարված զինված հարձակման քննադատությունը: Նա ծանր հրազենային վնասվածք էր ստացել գլխին: Հանցագործության պատասխանատվությունն արդեն իրենց վրա են վերցրել թալբները:
Պակիստանի վարչապետ Փերվեզ Աշրաֆը դատապարտել է այդ արարքը և Մալալ Յուսուֆզային անվանել է «Պակիստանի դուստր»:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ պակիստանցի աղջկա վրա հարձակումը «վախկոտության և բարբարոսության ակտ է»:
Զինված հակամարտությունների մեջ երեխաների ներգրավման հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Զերուգին հանդես է եկել հարձակման սուր քննադատությամբ:
Մալալ Յուսուֆզայը գտնվում է հիվանդանոցում: Նա վիրահատության է ենթարկվել, և բժիշկները նրա վիճակը գնահատում են «կայուն»:
Հիշեցնենք, որ երեկ պակիստանցի զինյալները կրակել են 14-ամյա Մալալ Յուսաֆզայի վրա, ով պայքարում էր աղջիկների կրթության համար: Փոքրիկ իրավապաշտպանին վիրավորել են դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին՝ շրջանի գլխավոր Մինգոր քաղաքում։ Նա իր վրա ուշադրություն հրավիրեց, երբ BBC-ի համար ուրդու լեզվով նյութ գրեց թալիբ գրոհայինների մասին, որոնք իրենց վերահսկողության տակ էին առել դաշտավայրը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ