Կարեն Անդրեասյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ներքաղաքական իրավիճակը
Աշխարհ
2011թ. դեկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին։ Պաշտպանը ողջունել է նորանշանակ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ համագործակցություն պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ։
Կողմերը քննարկել են մի շարք խնդիրներ՝ կապված երկրում մարդու իրավունքների պաշտպանության խթանման, ներքին քաղաքական իրավիճակի, գալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ, ինչպես նաև խոսել դրանցում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներգրավվածության մասին։
Հանդիպման վերջում կողմերը կրկին կարևորել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ԱՄՆ դեսպանության/ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունը և հույս հայտնել արդյունավետ համագործակցության շարունակության և հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի