Հոմսում ոչնչացվել են չեչեն և աֆղան գրոհայիններ. ԶԼՄ-ներ
Մերձավոր Արևելք
Սիրիական Սանա տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ սիրիական բանակը Հոմս քաղաքում ընթացող մարտերի ընթացքում մի քանի չեչեն և աֆղան գրոհայիններ է ոչնչացրել:
Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները մի քանի անգամ հայտնել էին սիրիական հակամարտության մեջ Չեչնիայի քաղաքացիների ցուցաբերած մասնակցության մասին: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ժխտել է այդ լուրերը՝ անվանելով դրանք ստահոդ:
Սանա գործակալությունը հայտնում է, որ Էլ Քուսեյր քաղաքի մոտակա գյուղերից մեկում՝ Ազ Զիրայում, ոչնչացվել են չեչեն և աֆղան գրոհայիններ:
Մի քանի օր առաջ կառավարական զորքերը լայնամասշտաբ գործողություններ են սկսել Լիբանանի հետ սահմանային գյուղերը, այսպես կոչված, սիրիական ազատ բանակի զինվորներից մաքրելու ուողությամբ: Այսօր նրանց հաջողվել է ապստամբներին դուրս մղել Աթիֆիայից, իսկ նախօրեին Ազ Զիրայից՝ ոչնչացնելով այնտեղ 10-15 գրոհայինների. այս մասին հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը: Սակայն խոսել որևէ կողմի հաղթանակի մասին առայժմ վաղ է. ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ