«Վրացական երազանք». Կանդելակին չի դառնա ՌԴ-ում Վրաստանի դեսպան
Վրաստան
Խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները չեն հաստատել համացանցում հայտնված լուրերն այն մասին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո հայտնի ռուսաստանյան հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին կներկայացվի ՌԴ-ի դեսպանի պաշտոնում:
Օրերս politrus.com կայքը, հղում կատարելով կոալիցիայի առաջնորդ Իվանիշվիլիին մոտ գտնվող իր աղբյուրներին, հրապարակել էր հոդված Թինա Կանդելակեին Վրաստանի դեսպանի պաշտոնում նշանակելու հնարավորության մասին:
Կոալիցիայի ներկայացուցիչների տվյալներով՝ Կանդելակիի թեկնածությունը դեսպանի պաշտոնում չի քննարկվել:
Իվանիշվիլիի թիմի մեկ այլ անդամ՝ ՆԳ նախարարի թեկնածու Իրակլի Գարբաշվիլին, հայտնել է, որ չի տիրապետում նման տեղեկության. փոխանցում է Новости-Грузия-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ