Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում բախումների հետևանքով տուժածներին հիվանդանոցները չեն հասցնում սպասարկել. (Տեսանյութ)
Աշխարհ
Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում նախօրեին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պատճառով տուժածներին հիվանդանոցներում շարունակում են բուժօգնություն ցույց տալ։ Քաղաքային հիվանդանոցներում մահճակալները չբավականացնելու պատճառով վիրավորներին տեղափոխում են 150 կմ հեռու գտնվող Ակտաու քաղաք։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում տուժել են 5 հարյուրից 8 հարյուր մարդ։ Ինչպես հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, քաղաքի բոլոր ճանապարհները փակ են, քաղաքի վրայով թռչում են ռազմական ուղղաթիռներ, հեռախոսակապն արգելափակվել է, ինչպես նաև ամբողջ շրջանում դադարեցվել է ինտերնետը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ նախօրեին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը 10–ն է, սակայն ընդդիմադիր տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ զոհերի թիվը հասել է ավելի քան 70–ի։
Հիշեցնենք, որ նախօրեին Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում արդեն վեց ամսից ավել գործադուլ հայտարարած նավթային ընկերության աշխատողները մասայական անկարգություններ էին հրահրել, ինչի հետևանքով ոստիկանության և ցուցարարների միջև լուրջ բախումներ էին եղել։ Տեղական իշխանությունները հայտնել էին, որ ցուցարարները օգտագործել են երկաթյան ձողեր, փայտե մահակներ, բենզինե շշեր։
Այս դեպքերի պատճառով, ինչպես Ժանաոզեն քաղաքում, այնպես էլ ողջ Ղազախստանում չեղյալ են հայտարարվել Ղազախստանի անկախության 20–ամյակին նվիրված տոնական հանդիսությունները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ