Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Շուշի
Արցախ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովն այցելել է Շուշի, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։ Բոչարնիկովին ուղեկցել են Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։ 2021-ի հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված 46 դեսպաններ այցելել էին Շուշի, սակայն նրանց թվում չէին եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)