Հարավաֆրիկյան հանքափորների աշխատավարձը կբարձրանա
Աշխարհ
Հարավաֆրիկյան հանրապետության հանքերի սեփականատերերը համաձայնվել են բարձրացնել գործադուլ անող հանքափորների աշխատավարձը, հայտնում է Lenta.ru-ն։
Ձեռնարկատիրական միությունը խոստովանել է, որ որոշակի հարցերում կան «նորմայից մի շարք շեղումներ», որոնք վերաբերվում են բանվորների աշխատավարձին։ Բանակցողներին հաջողվել է հանքափորների հետ համաձայնության հասնել՝ առանց աշխատավարձի բարձրացման մասին գործող երկամյա պայմանագրի փոփոխության։
National Union of Mineworkers խոշորագույն արհմիությունը հաստատել է, որ առաջարկված միջոցների հարցում հանքափորների հետ հաջողվել է համաձայնության գալ, սակայն պաշտոնական պայմանագիր դեռևս չի ստորագրվել։
Հիշեցնենք, որ Հարավաֆրիկյան Հանրապետության հանքափորների գործադուլները սկսվել են այս տարվա օգոստոսին։ Սկզբում աշխատել հրաժարվել են պլատինի հանքի աշխատակիցները։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները օգոստոսի 16-ին կրակ են բացել աշխատակիցների վրա։ 46 մարդ զոհվել, շուրջ 80-ը վիրավորվել էին։ Հոկտեմբերի սկզբին պլատինի աշխարհի խոշորագույն արդյունաբերող Anglo American Platinum-ը աշխատանքից հեռացրել է շուրջ 12.000 հանքափորի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ