Twitter -ի հիմնադիրը լքում է ընկերությունը
Աշխարհ
Twitter միկրոբլոգների ցանցի հիմնադիր Ջեք Դորսին այլևս չի ղեկավարի ընկերությունը: Նա ակտիվորեն կզբաղվի մեկ այլ նախագծի՝ Square օնլայն վճարումների ծառայության զարգացմամբ: Ջեքը այնտեղ կզբաղեցնի գործադիր տնօրենի պաշտոնը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ջեք Դորսին Twitter-ում իր լիազորությունները փոխանցել էր գործադիր տնօրեն Դիկ Կոստոլոյին դեռևս 2012-ի հունվարին՝ նախապես պատրաստված անցումային փուլի շրջանակում, պատմել է Դորսին իր միկրոբլոգում:
Դորսին միկրոբլոգների ցանցի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008 թվականը, քանի դեռ չէր հեռացվել ծառայության այլ համահիմնադիր Էվան Ուիլյամսի կողմից: Այդ տարի նա հիմնադրել է Square ընկերությունը: Դորսին Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնին էր վերադարձել 2011-ի մարտին: Մի առիթով նա հայտարարել էր, որ երկու ընկերություններում օրական աշխատել է 8-ական ժամ:
Ներկայում միկրոբոլգների ցանցն ունի ավելի քան 100 մլն ակտիվ օգտատեր:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ