Էրդողանը սպառնում է Ֆրանսիային
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Ֆրանսիային և կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին ետ կանգնել Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին բանաձևը Ֆրանսիայի սենատում ընդունելուց։ Այս մասին նախօրեին հաղորդել է Անատոլիա լրատվական գործակալությունը։
Նիկոլա Սարկոզիին ուղղված նամակում Էրդողանն ասել է. «Ես ուզում եմ զգուշացնել,որ բանաձևի ընդունումը Ֆրանսիայի տնտեսության և մշակույթի զարգացման գործընթացում վատ ազդեցություն կունենա»:
Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից այդ բանաձևի ընդունումն անդառնալի ազդեցություն կունենա թուրք-ֆրանսիական հարաբերություններում. «Եվս մեկ անգամ կոչ եմ անում Ձեզ՝ պարոն Սարկոզի ե՛տ կանգնել այդ ծրագրից», – հայտարարել է Էրդողանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)