Հայտնի է, թե երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը
ՀայաստանՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսին:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի (նախագահում է Հայաստանի հանձնաժողովը) գրասենյակից:
Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Հստակ օրվա հետ կապված դեռևս որոշում չկա:
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։