Պետդուման կարող է արգելել ԼԳԲՏ քարոզչությամբ ֆիլմերի տարածումը
Գիտություն և ՄշակույթՌԴ Պետդումա օրինագիծ է ներկայացվել, որով արգելվում է կինոթատրոնների վարձակալության վկայականների տրամադրումը ոչ ավանդական հարաբերությունների քարոզչություն թույլատրող նյութերի համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
2021 թվականի նոյեմբերին «Վեդոմոստիի» աղբյուրը հայտնել էր, որ ԼԳԲՏ քարոզչության հնարավոր փոփոխությունները կարող են կատարվել «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքում, որը կարգավորում է առցանց տեսածառայությունների և սոցիալական ցանցերի սեփականատերերի պարտավորությունները։ Դրանք նախատեսվում էր լրացնել «ոչ ավանդական սեռական հարաբերություններ և սեռական շեղումներ քարոզող նյութերի տարածման արգելքի մասին» կետով։
2022 թվականի հուլիսի 11-ին Պետդումայի Տեղեկատվական քաղաքականության, տեխնոլոգիաների և կապի հանձնաժողովն առաջարկեց ամբողջությամբ արգելել Ռուսաստանում ոչ ավանդական հարաբերությունների խթանումը համացանցում և կինոյում՝ անկախ կոնտենտ սպառողների տարիքից: