Երևանում արդեն կարելի է տեղափոխվել հեծանիվներով (լուսանկարներ)
Հասարակություն
Վերջապես Երևանում բացվեց առաջին հեծանվուղին, բացումը մեկնարկեց Մոսկովյան փողոցից:
Հեծանվուղու երկարությունը 2,5 կմ է: Նրա վրա կան երթևեկության նշաններ, իսկ երկու ծայրերում՝ կայանատեղիներ: Ուղին եզրափակվում է Օղակաձև զբոսայգում:
Բացմանը ներկա էին ոչ միայն հեծանվասերները, այլև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Ի դեպ, բացման արարողության ժամանակ նա նշեց, որ հենց երիտասարդներն են խթանել այդ միտքը։ Իհարկե, կար նաև կառավարության որոշում, ըստ որի՝ մայրաքաղաքում փորձնական հեծանվուղի պետք է կառուցվի: Եվ ահա, այն պատրաստ է: Իսկ դրա շահագործումն արդեն թույլ կտա հետագայում նկատել և շտկել անհարմարությունները, բացթողումները, եթե դրանք լինեն:
Լուսանկարները՝ Լրատվական 106.5 ռադիոյի
{gallery}565{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը