Անկախ ամեն ինչից Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են․ Պուտին
ՌուսաստանԹեհրանում Աստանայի ձևաչափով գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները, անկախ ամեն ինչից, զարգանում են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են, «չնայած ամեն ինչին, ապրանքաշրջանառությունն աճում է, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով»։
Պուտինը նաև ընդգծել է, որ ուրախ է, որ Աստանայի «եռյակի» գագաթնաժողովի շրջանակում ինքն ու Էրդողանը հնարավորություն են ունեցել երկկողմանի հանդիպում կազմակերպել, քանի որ հարցերը շատ են։