Ուսումնավարժություն՝ «Արմենիա Մարիոթ»–ում
Հասարակություն
Հոկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի 9-հարկանի «Արարատ» մասնաշենքում (հասցե՝ Երևան, Ամիրյան 1) անցկացվելու է «Հրդեհաշիջումը բարձրահարկ շենքերում և հյուրանոցներում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ուսումնավարժության նպատակներն են՝
-բարձրացնել հրդեհաշիջման ղեկավարների գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատում և հրդեհաշիջմանը ներգրավված ուժերի և միջոցների ղեկավարում.
-կատարելագործել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական ջոկատի և հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերի գործնական հմտությունները (բարձրահարկ շենքերում և հյուրանոցներում) հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ.
-փոխգործողությունների պլանի համաձայն՝ օբյեկտը սպասարկող անձնակազմի պարտականությունների կատարումը մինչև հրշեջ-փրկարարական ջոկատների ժամանումը:
Ուսումնավարժությանն ընդգրկված են մայրաքաղաքի 4 հրշեջ-փրկարարական ջոկատների, հատուկ փրկարարական ջոկատի անձնակազմերը, ոստիկանության ուժեր և շտապօգնության 4 բրիգադ:
Ըստ մտահղացման՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի աշխատակիցները՝ նկատելով, որ ծուխ է դուրս գալիս հյուրանոցի 9-հարկանի «Արարատ» մասնաշենքի 7-րդ հարկի երկու պատշգամբներից, անմիջապես ահազանգում են ՀՀ ԱԻՆ «911» արագ արձագանքման հեռախոսահամարով:
Սիրելի լրագրողներ, հոկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին հրավիրում ենք ձեզ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիր՝ լուսաբանելու այս հետաքրքրաշարժ ուսումնավարժությունը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը