Հաստատվել է դրսեկության (էքստեռն) ձևով քննությունների անցկացման աշխատակարգը
Հասարակություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամաններով հաստատվել են դրսեկության ձևով/ էքստեռն/ փոխադրական և ավարտական քննությունների կազմակերպման կարգը և 2012 թվականի դրսեկության ձևով/ էքստեռն/ ավարտական քննությունների անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ կորող են ստանալ էքստեռն կարգով վկայական ստացած և 18 տարին լրացած դրսեկը և հիմնական կրթության վկայական ունեցող անձը, եթե վկայական ստանալու տարվանից անցել է 4 և ավելի տարի:
Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար քննությունները կազմակերպվում են երեք քննաշրջանով: Քննությունների երրորդ քննաշրջանը անց է կացվելու 2012 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ԿԳՆ Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը