Ուժգին արևադարձային փոթորիկ Ֆիլիպիններում. զոհերի թիվը գնալով աճում է (Տեսանյութ)
Աշխարհ
Ինչպես հաղորդում է CNN–ը, այս գիշեր Ֆիլիպիններում «Washi» արեւադարձային փոթորկի հետևանքով զոհվել է մոտ երկու հարյուր մարդ, կան հարյուրից ավել անհետ կորածներ։ Այս մասին հայտնում են Ֆիլիպինների իշխանությունները։
Անցյալ գիշեր «Washi» փոթորիկը հարվածել է հարավային արշիպելագից։ Մասնավորապես այն ազդել է երկրորդ խոշորագույն կղզու Մինդանաոյի վրա։ Կաղայան դե Օրո և Իլիգան քաղաքներն ամբողջությամբ հոսանքազրկված են, ճանապարհները փակված են և սողանքների վտանգը գնալով ավելանում է։
Մեկ օր առաջ սկսված հորդառատ անձրևների պատճառով այդ տարածքներում գտնվող գետերի ջրերի մակարդակը բարձրացել էր։ Նման մեծ թվով զոհերի փաստը պայմանավորված է նրանով, որ փոթորիկը տեղի է ունեցել գիշերվա կեսին եւ առափնյա գյուղերի բազմաթիվ բնակիչներ քնած են եղել։ Ազգային արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները չեն բացառել, որ զոհերի թիվը գնալով կավելանա։
Ըստ վիճակագրական տվյալների՝ Ֆիլիպինյան կղզիներում մեկ տարում գրանցվում է ավելի քան 20 արեւադարձային փոթորիկ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ