ԱՄՆ-ն զորքեր է տեղակայում Հորդանան-Սիրիա սահմանին
Մերձավոր Արևելք
ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լեոն Պանետտան հաստատել է, որ ԱՄՆ զորքեր են ուղարկվել Հորդանան-Սիրիա սահմանին՝ վերջինիս օգնելու ռազմական առումով այն դեպքում, եթե բռնությունն աճի տարածաշրջանում, տեղեկացնում է Russia Today-ը:
«Մեր զորքերի մի մասն արդեն գտնվում է այնտեղ, օգնում է կառուցել շտաբ և ապահովել ԱՄՆ-ի ու Հորդանանի միջև հարաբերությունների ամրությունը, որպեսզի մենք կարողանանք գործ ունենալ Սիրիայում տեղի ունեցող բոլոր հնարավոր հետևանքների հետ»,-նշել է Պանետտան:
Պանետտան այս մեկնաբանությունները արել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների համաժողովի ընթացքում, որտեղ նա ասել է, որ ԱՄՆ-ն համագործակցել է Հորդանանի հետ՝ ուսումնասիրելու Սիրիայում քիմիական ու բիոլոգիական զենքերի գտնվելու վայրերը և օգնելու երկրին սահմանն անցնող սիրիացի փախստականների հարցում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ