Ժաննա Ֆրիսկիի արձանը Ղազախստանում
Աշխարհ
Ղազախ քանդակագործը որոշել է քանդակել ռուսական էստրադային երգչուհի Ժաննա Ֆրիսկիի արձանը: Արդեն պատրաստ է նրա կիսանդրիի հատվածը: Քանդակի հեղինակը՝ Գալամ Սագիդենովը, հավաստիացնում է. որ «Блестящие» խմբի աղջիկներից միայն Ժաննա Ֆրիսկին է արժանի արձան ունենալու: Քանդակագործը խոստացել է քանդակն ավարտել մյուս շաբաթ:
6 մետրանոց արձանը նախատեսվել է տեղադրել արհեստագործի հարազատ քաղաքում: Սակայն տեղի իշխանությունները հայտնել են, որ դեռևս չեն կարողանում հարմար տեղ գտնել նման հսկա քանդակի համար: Դրանից հետո շշուկներ տարածվեցին, թե Գալամը պատրաստվում է այն տեղափոխել Օմսկ, բայց այդ ժամանակ արդեն Օմսկի բնակիչներն են բողոքել՝ արդյոք այն հարկավոր է Օմսկին:
Ինչևէ, քանի դեռ վճռվում է բետոնե քանդակի ճակատագիրը, քանդակագործը շարունակում է այն հասցնել ավարտուն տեսքի: Ի դեպ, Ֆրիսկին միակ աստղը չէ, ով նման վերաբերմունքի է արժանացել: Ամիսներ առաջ Անաստասիա Վալաչկովան ևս վերածվել է մարմարե քանդակի մեկ այլ քանդակագործի ձեռքերով, հայտնում է newsofstars.ru-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ