Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. Փաշինյան Վարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. Փաշինյան Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն» Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջները Փաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինեն «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել 

Հայկական գրադարանների միջազգային երկրորդ համաժողովի բանաձեւ

Հասարակություն

2012 թ. Հայ գրատպության 500-ամյակի եւ «Երեւանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց եւ 2012 թ. հոկտեմբերի 5-6-ը անցկացվեց «Անցյալի պահպանություն՝ հանուն ապագայի» հայկական գրադարանների միջազգային երկրորդ համաժողովը: Երկօրյա համաժողովի մասնակիցները ձեւավորեցին գործադիր մարմին հետեւյալ կազմով.

Տեր Արարատ քահանա Պողոսյան-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական մամուլի բաժնի տեխնիկական խմբագիր,

Տեր Ասողիկ քահանա Կարապետյան-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն,

Տիգրան Զարգարյան- Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն,

Տիրայր արքեպիսկոպոս Փանոսյան-Լիբանան, Անթիլիաս, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մատենադարանի տեսուչ,

Տեր Ներսես ավագ քահանա Ներսեսյան- Մեծ Բրիտանիա, Լոնդոնի Ս. Եղիշե եկեղեցու հոգեւոր հովիվ,

Արա Ղազարյանց-ԱՄՆ, Բոստոն, Հայ մշակութային հիմնարկության տնօրեն,

Փիթեր Քաուի-ԱՄՆ, Լոս Անջելես, Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվ. հայագիտության ամբիոնի վարիչ,

Միհրան Մինասյան- Սիրիա, Հալեպ,

Ռոբեր Տեր-Մերկերյան-Ֆրանսիա, Մարսել,

Անդրանիկ Տագիսյան- Լիբանան, Բեյրութ, Հայկազյան համալսարանի հայկական սփյուռքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն,

Դավիթ Ղազարյան- ՀՀ, Մատենադարան-Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահերազոտական ինստիտուտ,

Կարո Մինասյան- ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն:

Համաժողովը արձանագրեց դրական տեղաշարժերը, որ տեղի են ունեցել հայկական գրադարանների առաջին համաժողովից հետո, արձանագրեց, որ գրադարանային հավաքածուների թվայնացման ուղղությամբ կատարվել է զգալի աշխատանք. ձեւավորվել է.

ա. հայերեն հնատիպ գրքի համահավաք շտեմարանը,

բ. Հայաստանի գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակը,

գ. հայկական գիտատեղեկատվական հանգույցը: Դրանք առ 2012 թ. հոկտեմբերի 1 պարունակում են 800.000-ից ավելի գրառում եւ 500.000-ից ավելի թվայնացված էջ:

Թվայնացված նյութերը հասանելի են www.nla.am և www.flib.sci.am կայքերում:

Գործադիր մարմինը կմշակի համագումարի կանոնադրությունը եւ մինչեւ 2013 թ. մարտի 1-ը կներկայացնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու ՀՀ մշակույթի նախարարություն:

Համաժողովը որոշեց գրադարանավարների համահայկական համաժողով հրավիրել երկամյա պարբերականությամբ, Թարգմանչաց տոնին՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Գրադարանային գործի առաջընթացն ապահովելու, ժամանակակից մարտահրավերների պայմաններում գրադարանների աշխատանքն առավել արդյունավետ ուղղությամբ տանելու նպատակով համաժողովը որոշեց.

ՀՀ մշակույթի նախարարությանը կից գրադարանների խորհրդի կազմում ընդգրկել Սփյուռքի գրադարանների ներկայացուցիչներին, որոնց հետ կապ կպահպանվի նաեւ հեռահաղորդակցման միջոցով, Հայաստանի ազգային գրադարանին հանձնարարել ստեղծել էլեկտրոնային գրանցահամակարգ, որտեղ կգրանցվեն Հայաստանի Հանրապետության եւ արտերկրի հայկական գրադարանները եւ հայագիտական հաստատությունները, Սփյուռքի գրադարանների պատասխանատուների մասնագիտական մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանում տարին մեկ անգամ կազմակերպել եւ անցկացնել «Վարպետաց դասեր»։ Հանձնարարել Հայաստանի ազգային գրադարանի տնօրենին կազմելու ուսուցողական դասընթացների բյուջեն եւ դասավանդող առարկաների համառոտ նկարագրությունը։Դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը ապահովելու «Վարպետաց դասերի» անցկացման ֆինանսական աջակցությունը։ ՀՀ կառավարության հատուկ ուշադրությունը հրավիրել Սփյուռքում առկա եւ ազգային մտավոր ժառանգության մաս կազմող վտանգված, լքյալ, անուշադրության մատնված հավաքածուների և գրադարանների վրա,Անհրաժեշտության դեպքում Հայաստանի ազգային գրադարանից համապատասխան մասնագետներ գործուղել Սփյուռքի գրադարաններ՝ տեղերում մեթոդական օգնություն կազմակերպելու համար, Խթանել ՀՀ եւ Սփյուռքի գրադարանների միջեւ գրքափոխանակության աշխուժացմանը՝ դրանում կարևորելով ինչպես ՀՀ մշակույթի, սփյուռքի, արտաքին գործերի նախարարությունների պատասխանատուների, այնպես էլ կրոնական կառույցների՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայ Կաթողիկե եկեղեցու եւ Հայ Ավետարանական եկեղեցու շահագրգիռ մասնակցությունը, Առաջարկել ՀՀ մշակույթի նախարարությանը «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքում կետ մտցնել արտերկրից պետական գրադարաններին նվիրաբերվող եւ համալրման տրվող գրքերը հարկերից եւ տուրքերից ազատելու ուղղությամբ, Դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը՝ ֆինանսավորելու արտերկրի գրադարաններին եւ հաստատություններին՝ հնատիպ ու հազվագյուտ գրքերի եւ պարբերական մամուլի թվայնացման գործընթացը տեղերում կազմակերպելու համար, Հայաստանի ազգային գրադարանին հանձնարարել ապահովել հայ հնատիպ գրքի եւ հայ պարբերական մամուլի գրադարանային համահավաք շտեմարանի ձևավորման և հանրայնացման աշխատանքները, Ստեղծել պետական հաստատություններում առկա, ինչպես նաեւ մասնավոր հավաքածուներ հայտնաբերող, ուսումնասիրող և դրանք շրջանառության մեջ դնող հանձնախումբ, Մասնակից հաստատություններին հանձնարարել մշակել Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջոցառումների հստակ ծրագիր՝ 2014 թ. գրադարանավարների 3-րդ համաժողովին ներկայացնելու համար, Սոցիալական ցանցերում տեսանելի դարձնել համաժողովի աշխատանքները:

Համաժողովն իր մտահոգությունն է հայտնում հրատարակվող գրականության բովանդակության առնչությամբ եւ հորդորում է պատկան մարմիններին.

ա. ուժեղացնել վերահսկողական լծակները՝ կանխելու համար մատաղ սերնդի հոգին ու միտքը խեղող գրքերի հրատարակությունը,

բ. խրախուսել ազգային նկարագրի ձեւավորմանն ու կերտմանը միտված գրքերի հրատարակությունները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին
Ամենադիտված