ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքյան Քուրդիստանում հանգստավայրի հրետակոծությունը
ՀայաստանՀՀ ԱԳՆ-ն արձագանքել ու դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի Զախո հանսգտավայրի հրետակոծությունը, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բարեկամ Իրաքին և իրաքցիներին Զախոյում հրետակոծության հետևանքով խաղաղ բնակիչների ողբերգական մահվան կապակցությամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք խաղաղ բնակչության դեմ իրականացված բռնությունը և շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»,-ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի թվիթերյան գրառման մեջ։