«Հարսնաքար»-ը Lurer.com-ը չհավատարմագրելու պատճա՞ռ
Հասարակություն
2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը լուսաբանելու համար, ինչպես մյուս զանգվածային լրատվության միջոցները, այնպես էլ Լուրեր.com-ը, սահմանված կարգի համաձայն, դիմել էր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի համապատասխան բաժին՝ հավատարմագրվելու նպատակով։ ՀՖՖ ներկայացուցիչները հայտնել էին, որ կպատասխանեն խաղից 2 օր առաջ։
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՀՖՖ-ից Լուրեր.com-ին հայտնել են, որ մեր լրագրողներին չեն հավատարմագրելու, պատճառաբանելով, որ հավատարմագրման գործընթացն իրականացվում է առաջնահերթության սկզբունքով։
Մենք լիահույս ենք, որ ՀՖՖ-ի կողմից վերոնշյալ խաղին Լուրեր.com-ի լրագրողներին չհավատարմագրելը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ Լուրեր.com-ն օբյեկտիվ և օպերատիվ կերպով լուսաբանել է «Հարսնաքարի» միջադեպն ու դրա հետ կապված բոլոր միջոցառումները։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին է պատկանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, որտեղ և տեղի էր ունեցել ողբերգական միջադեպը։
Հ.Գ. Տեղեկացնենք նաև, որ հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հայաստանի Ֆուտբոլի ֆեդեացիան այսօր հրաժարվել է Կենտրոն հեռուստատեսությանը հավատարմագրել Հայաստան-Իտալիա խաղին: Մեր խնդրանքին պաշտոնապես հիմնավորել, թե ինչու, ՀՖՖ-ից պատասխանեցին՝ ըտենց ենք ուզում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը