Արտակ Բեգլարյանը մասնակցել է Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարի բացմանը և պարտվել 7-ամյա Հակոբին
Արցախ
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարի բացման արարողությանը:
«Ստեփանակերտի շախմատի տանը ներկա եմ գտնվել Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարի բացման արարողությանը: Ավանդույթ դարձած հուշամրցաշարի անցկացումը Արցախյան ազատամարտի այս լեգենդար հրամանատարի հիշատակը վառ պահելու և Արցախում շախմատի մասսայականացման լավագույն ձևերից է։
Գրեթե 20 տարի առաջ ինքս մասնակցել եմ նույն հուշամրցաշարին, իսկ այս անգամ հնարավորություն ունեցա խաղատախտակի մոտ ուժերս փորձել 7-ամյա Հակոբի հետ։ Խոստովանեմ՝ խաղը հեշտ չէր, ավելին՝ հաղթանակը Հակոբի օգտին էր...
Հաջողություններ եմ մաղթում բոլոր մասնակիցներին»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)