Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Հայաստան
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևան քաղաքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` հուլիսի 25-27-ին, 30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Հուլիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-29-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:



















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)