Կարսում հայ-թուրքական սահմանի ականազերծման ժամանակ պայթյուն է որոտացել․ կա վիրավոր
ՀայաստանԹուրքիայի Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել 1 մարդ, գրում է ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ վիրավորվածը եղել է ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցը: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, այս պահին նրա վիճակը բավարար է:
Հուլիսի 13-ին թուրքական «GazeteKars» լրատվական կայքը տեղեկություն էր տարածել առ այն, որ արդեն 20 օր է՝ հայ-թուրքական սահմանին «Դողուքափը» անցակետի շրջակա գյուղերում ականավերծման աշխատանքներ են իրականացվում: