Լեոն Պանետա. «ԱՄՆ–ն և Թուրքիան մեկ ընտանիքի անդամ են»
Աշխարհ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան, ով նախօրեին այցելել էր Թուրքիա, հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ Պանետան ասել է. «ԱՄՆ-ը եւ Թուրքիան մեկ ընտանիքի անդամներ են։ Ահաբեկչության դեմ պայքարում մեր համագործակցությունը շարունակական է։ Մենք Թուրքիայի հետ համագործակցությունից բավարարված ենք»։
Պանետան բանակցություններ է վարել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազի հետ։ Դեկտեմբերի 17-ին նախատեսված է Պանետայի հանդիպումը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո ամերիկացի պաշտոնյան մամուլի ասուլիս կտա թուրքական լրատվամիջոցներին։
Նշենք, որ Պանետան Թուրքիա ժամանել է Իրաքից, որտեղ նա մասնակցել էր Իրաքից ԱՄՆ–ի զորքերի դուրս բերման պաշտոնական արարողությանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ