Թուրքական բանակը բերվել է «զգոնության բարձր մակարդակի»
Մերձավոր Արևելք
Ինչպես գրում է Hurriyet-ը՝ թուրքական կառավարությունը իր զորքերը բերել է «զգոնության բարձր մակարդակի»՝ Սիրիայի հետ սահմանի լարվածության բարձրացման հետ կապված:
«Մենք ցանկանում ենք ուժեղ հաղորդագրություն ուղարկել Սիրիայի վարչակարգին. Թուրքիան վճռական է պաշտպանել իր սահմանները և մարդկանց և պատրաստ է անել այն ամենն ինչ անհրաժեշտ է, այս է «զգոնության բարձր մակարդակի» նշանակությունը», - նշել է բարձրաստիճան պաշտոնյան:
Վերոնշյալ մակարդակը մեկ աստիճան բարձր է նրանից, որ հայտարարվել էր հունիսին Դամասկոսում թուրքական ռմբակոծիչի տապալումից հետո:
Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Էրդողանը նշել էր, որ Թուրքիան մտադրություն չունի միջամտելու Սիրիայի ներքին գործերին'մեղադրե;ով Սիրիայի նախագահ Ասադին սեփական ժողովրդին քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ