«Ժողովուրդ». Թիկնապահական բարքեր դրսևորող մեքենայի շքերթը
Հայկական Մամուլ
Երեկ'կեսօրին, «Ժողովուրդ»-ի լրագրողը լուսանկարել և տեսանկարահանել է, թե ինչպես են ԱԺ շարքային պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող 099 օօ 01 և 991 օօ 11 համարանիշերով երկու մեքենաները, իրար «կպած», սլանում Գարեգին Նժդեհի հրապարակից մինչև Խանջյան փողոց: Թերթի մեքենան փորձել է մի քանի անգամ վազանց կատարել ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Գրիգորյանի մեքենաներին, սակայն արգելել են «մտնել» իրենց շարքը: «Ակնհայտ երևաց այն, ինչն օրեր առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկարագրել ու դատապարտել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. Գրիգորյանը շրջում էր թիկնապահական բարքեր դրսևորող մեքենայի ուղեկցությամբ, ընդ որում' երկու մեքենաների վրա էլ ԱԺ պատգամավորի համարանիշեր էին: Իհարկե, այս տեսարանը Հայաստանի համար նորություն չէ, և Գրիգարյանը միակ գործարար պատգամավորը չէ, որ շքախմբով է շրջում, պարզապես Սերժ Սարգսյանն է հրահանգել երկրի երեսից վերացնել թիկնապահներին: ՀՀ ոստիկանության ՊՊ գլխավոր վարչությունից էլ մեզ հայտնեցին, որ Գրիգորյանը պաշտոնապես թիկնապահներ չունի: Փորձեցինք զրուցել նաև Աժ պատգամավորի հետ, սակայն պատասխանեց վարորդ ներկայացած մի մարդ' վստահեցնելով, թե Գրիգորյանը թիկնապահներ չունի. «Մենակ իմ հետ ա ֆռում»: Այդ դեպքում հարց է առաջանում. ով է այդ մեքենաների տերը»,- գրել է «Ժողովուրդը»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին