Էրդողանն ու Պուտինը բանակցություններ կվարեն Սոչիում
ՌուսաստանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին մեկօրյա այցով կմեկնի Սոչի, որտեղ մտադիր է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին։
«Նախագահ Էրդողանը մեկօրյա այցով կմեկնի Սոչի, այցի շրջանակներում նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բանակցություններում նախատեսվում է քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ասվում է հաղորդագրության մեջ։