«Ժողովուրդ». Գոմեշի մսի գործով գլխավոր ռազմական տեսուչի սենսացիոն մեկնաբանությունները
Հայկական Մամուլ
ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, պատասխանելով այն հարցին, թե երբվանից է սկսվել հայոց բանակին գոմեշի միս մատակարարվել, արդյոք իր օրոք չի եղել, սենսացիոև բացահայտում է արել. «Վերջին դեպքերի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, բայց այն ժամանակներում' ոչ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին և ոչ էլ իմ, այդպիսի երևույթներ չեն եղել»: Հարությունյանը հավելել է, թե դա շատ վատ երևույթ է, «որի գնահատականը նախագահն արդեն տվել է, իսկ ովքեր որ մեղավոր են, պետք է պատասխան տան»: Սա նշանակում է, որ բանակին գոմեշի մսի մատակարարումը սկսվել է Միքայել Հարությունյանին հաջորդած Սեյրան Օհանյանի օրոք: Իսկ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեռ «վայրահաչում» է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ