«Հրապարակ». Պետական թատերաբեմի նոր գլուխգործոցները
Հայկական Մամուլ
Իշխանության թատերաշրջանի բացումից հետո կառավարությունն առաջին ներկայացումը բեմադրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում' այցելելով և հենց տեղում աշխատանքից ազատելով որոշ պաշտոնյաների: Այսօր էլ նմանատիպ սցենարով ներկայացում է բեմադրվելու մեկ այլ գերատեսչությունում' առողջապահության նախարարությունում: Ժանրով ու տպավորիչ էպիզոդներով այն նախորդին չի զիջելու: Խոսվելու է ոլորտում հարկային ստուգումների, դեղորայքի շուկայի և այլ չարաշահումների ու բացահայտումների մասին: Տեղում կվճռվեն նաև ճակատագրեր: Երեկ ուշ երեկոյան դեռ չէին կողմնորոշվել, թե նախագահական նախընտրական ներկայացման շրջանակում որ չինովնիկին են փուռը տալու: Շրջանառվում էին բուժհաստատությունների տնօրենների անուններ: Դե, այս ոլորտի անդրանիկ զոհը եղավ Պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը, երբ Սերժ Սարգսյանն այցելեց կառավարություն ու բարձրաձայնեց այս ոլորտում առկա այլանդակ ստվերի մասին: Օրեր անց մեկնարկեցին ոլորտում ՊԵԿ-ի հարկային ծառայության ստուգումները, բայց մինչ օրս արդյունքները չեն ամփոփվել. թերևս տնտղում են հրապարակվելիք նյութերը: Գցում-բռնում են, թե այդ նյութերի որ մասը հրապարակեն և քաղաքական առումով ինչպես շահարկեն: Հնարավոր է' այսօրվա թատրոնում տեղ գտնեն նաև առողջապահական այդ ոլորտի խայտառակ պատկերը փասստղ որոշ վավերագրական նյութեր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ