Թուրքիան մտադիր է երկարաձգել բնական գազի գնման պայմանագրերը Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ
ՌուսաստանԹուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է մատակարարների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պայմանագրերի երկարաձգման մասին, հայտնում է A Haber-ը։
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի հիմնական մատակարարներն են Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը, ժամկետը լրացած պայմանագրերը կերկարաձգվեն։
«Սիլիվրիում մեր պահեստը 82%-ով լցված է, և հուսով ենք, որ այն լցված կլինի մինչև տարեվերջ: Մենք ունենք 6 մլրդ խմ բնական գազ։ Հուսով եմ՝ նման խնդիր չենք ունենա, քանի դեռ մատակարարները պահպանում են առաքման ժամանակացույցը»,- ասել է Դոնմեզը՝ պատասխանելով այն հարցին, թե ցուրտ եղանակի սկսվելուց հետո պահեստում բնական գազի բավարար ծավալ կլինի, թե ոչ։
Նախարարը նաև նշել է, որ թուրքական իշխանությունները փորձում են ապահովել իրենց մատակարարումների անվտանգությունը, մինչդեռ Եվրոպայում «գազի հասանելիությունն ավելի կարևոր է, քան գինը»։