«ժողովուրդ». Գագիկ Ջանգիրյանի եղբայրը մեկնել է Ուկրաինա՝ մշտական բնակությա՞ն
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Հայ ազգային կոնգրեսի անդամ, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը` նախկին քաղբանտարկյալ Վարդան Ջհանգիրյանը, վաճառել է իր ունեցվածքն ու մեկնել Ուկրաինա` այնտեղ մշտական բնակություն հաստատելու համար:
Լուրը ճշտելու համար «Ժողովուրդը» զանգահարել է Վարդան Ջհանգիրյանին, սակայն վերջինիս հեռախոսահամարն անջատված է եղել: Իսկ եղբայր Գագիկ Ջհանգիրյանը ոչ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս լուրերը՝«» ասելով, որ չի ցանկանում մեկնաբանել: Թերթը հիշեցնում է, որ Վարդան Ջհանգիրյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու և պարտվել «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Կարեն Բոթոյանին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ