Վահան Քերոբյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներին
Տնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 27-ին ընդունել է «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներ Ամիթ Գուպտային և Ջեյշռի Ռանգառաժանին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեությունը ընդլայնելու և հայաստանյան մասնաճյուղի կազմը երիտասարդ բարձրակարգ մասնագետներով համալրելու հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան այն ընկերություններին, որոնց հետ ընկերությունը կարող է ծավալել արդյունավետ համագործակցություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)