Որքա՞ն գումար է ծախսվել «Վարչաբենդի» վրա, և որքա՞ն հոնորար է ստացել թմբուկահարը․ Ղազարյան Ինչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան (տեսանյութ) Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց (տեսանյութ) 2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին (տեսանյութ) Թունավոր մշուշը սրում է Ինդոնեզիայի հարաբերությունները Սինգապուրի ու Մալայզիայի հետ Հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ ապրանքների վաճառքը Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել 254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակը Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով մուլտիմիլիոնատեր գործարարը և ընտանիքը զոհվել են ԲՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին․ կուսակցության հայտարարությունը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ին 

Պլեխանովի անվան համալսարանի բակալավրիատի շրջանավարտներն այսօր ստացան իրենց դիպլոմները (լուսանկարներ)

Գիտություն և Մշակույթ

Այսօր՝  հուլիսի 28-ին,  Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ բակալավրիատի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը:

Շրջանավարտներին ողջունեց, շնորհավորեց  ու մաղթանքներ հղեց Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբաձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը: 

«Հարգելի′ շրջանավարտներ, ուրախ եմ ողջունել ձեզ այս  կարևոր օրվա առթիվ: Մաղթում եմ ամենակարևորը՝  հաջողություններ, հաղթանակներ, առողջություն: Մաղթում եմ նաև, որ մեր բուհում ստացած կրթությունը հիմնաքար լինի ձեր նպատակների իրականացման  ճանապարհին և  ես վստահ եմ, որ այն աշխարհայացքը, որը ձևավորվել եք այստեղ, կօգնի ձեզ կյանքում հասնել մեծ հաջողությունների:

Շատ կարևոր է նաև, որ ձեր առջև դնեք հավակնոտ նպատակներ. հաճախ հավակնոտությունը քննադատվում է, բայց պետք է ասեմ, որ եթե այն հիմնված է ճիշտ մոտիվացիայի, առողջ ինքնագնահատականի, ինտելեկտի և նպատակների վրա, ապա օգնում է կյանքում հաղթանակներ գրանցելու և բարձունքներ նվաճելու գործում»,-նշեց Վարդանյանը: 

Նա ավելացրեց նաև, որ մենք ապրում ենք թվային աշխարհում, ուր փորձ է արվում կառավարել և ուղղորդել նաև մարդկային մտածողությունը ու մանիպուլացնել մարդուն:

«Թույլ մի′ տվեք, որ ձեզ մանիպուլյացիայի ենթարկեն, դուք այնքան գիտելիքներ եք ստացել, որ ինքներդ կարող եք մանիպուլացնել ուրիշներին: Դուք ունեք անսպառ ռեսուրսներ՝ հասնելու ցանկացած բարձունքի: Չգիտես ինչու բոլորին թվում է, թե  այն մարդիկ, ովքեր  պաշտոններ են զբաղեցնում, ծնվել են պաշտոնյա, բայց դա այդպես չէ: Նրանք եղել են ձեզ նման ուսանողներ և ձգտել ու հասել են նման  բարձունքների: Ես ուզում եմ, որ դուք այնքան ուժեղ լինեք, որ ինքներդ որոշեք խաղի կանոնները և թելադրեք դրանք ձեզ շրջապատող մարդկանց, որ որոշ ժամանակ անց մենք լսենք ձեր հաջողությունների մասին ու հպարտանանք ձեզանով: Ամենակարևորը՝ կապը պահեք համալսարանի, ձեր զիլ դասախոսների հետ, ովքեր  ոչինչ չեն խնայել ձեզ համար և այսուհետ նույնպես սիրով կուղղորդեն ձեզ, եթե դիմեք նրանց: 

Կաշխատեք Հայաստանում, Ռուսաստանում, թե այլ երկրներում, միշտ հիշեք, որ դուք մեր պետության և ժողովրդի լոբբիստներն եք ամբողջ աշխարհում և առավելագույնս օգտակար եղեք մեր ժողովրդին»,-ասաց Վարդանյանը: 

Շրջանավարտներին իր ողջույնի խոսքն ու ջերմ բարեմաղթանքներն ուղղեց  նաև համալսարանի Տնտեսական գիտությունների ամբիոնի վարիչ Բելլա Գաբրիելյանը.

«Ողջունում եմ բոլորիդ այս նշանակալի օրվա առթիվ, դուք արդեն մեծացել եք և անցնում եք կյանքի նոր փուլ, ձեզանից շատերը կնքել են իրենց  աշխատանքային առաջին պայմանագրերը, մյուս մասը որոշել է իր կրթությունը շարունակել մագիստրատուրայում: Ես ուզում եմ, որ այսուհետ դուք  ձեր առջև դնեք նպատակներ, հասնեք դրանց  և ամենակարևորը՝ հեշտությամբ հաղթահարեք բոլոր այն դժվարությունները, որոնք կհանդիպեն ձեր ճանապարհին, իսկ դա անխուսափելի է: Մաղթում եմ բոլորիդ ամուր առողջություն, հաջողություն և կանաչ ճանապարհ»: 

Բուհի դասախոսական և ղեկավար կազմին իրենց շնորհակալական խոսքը հղեցին նաև շրջանավարտները: 

«Ուզում ենք շնորհակալություն հայտնել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ողջ մանկավարժական կոլեկտիվին և ղեկավար կազմին մեզ այստեղ սովորելու հնարավորություն ընձեռելու, իրենց աշխատանքի և հոգատարության համար, ինչպես նաև այն գիտելիքների  ու հմտությունների համար, որ տվել են մեզ: Շնորհակալ ենք, որ, ի դեմս մեզ, պատրաստել եք ոչ միայն  լավ մասնագետների, այլ նաև դաստիարակել եք լավ մարդիկ»,-նշեց համալսարանի շրջանավարտ Անի Աղեկյանը:

Նշենք, որ բուհի շրջանավարտներից շատերն արդեն իսկ կնքել են իրենց աշխատանքային առաջին պայմանագրերն  այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են՝ «Տաշիր Գրուպ»-ը, ՎՏԲ-Հայաստան բանկը, DGS-Sistems-ը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որքա՞ն գումար է ծախսվել «Վարչաբենդի» վրա, և որքա՞ն հոնորար է ստացել թմբուկահարը․ ՂազարյանԻնչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան (տեսանյութ) Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց (տեսանյութ) 2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին (տեսանյութ) Թունավոր մշուշը սրում է Ինդոնեզիայի հարաբերությունները Սինգապուրի ու Մալայզիայի հետՀունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ ապրանքների վաճառքըԳյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում խոցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ 254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակըՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովՖլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով մուլտիմիլիոնատեր գործարարը և ընտանիքը զոհվել ենԹուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է վիրավորվելԲՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին․ կուսակցության հայտարարությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ինՀնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդՈւիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿՆեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավորReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկելՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարըՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսումԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելԻշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով
Ամենադիտված