Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներով Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ Հայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներ Van Cleef & Arpels-ի երկնային ժամացույցը Տիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչել Ծավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարով Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ 

«Հայաստանն այսօր վերածվում է Ռուսաստանի և հետզհետե Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդի»

Քաղաքական

«Քանի դեռ Հայաստանում  իշխանությունը զբաղեցնում է ներկայիս վարչակազմը, և քանի դեռ միակ հնարավոր այլընտրանքը  դիտվում է ներկայիս ընդդիմությունը, որոնք երկուսն էլ նոյեմբերի 9-ի հայաստանակործան դավաճանագրի անշրջելիության վկաներն են, Հայաստանի շահերի տեսանկյունից որևէ օգտավետ զարգացում ինքնին անհնարին է: Հայաստանի և Թուրքիայի միջև շփումները, այնուամենայնիվ, ի հեճուկս տարաբնույթ և հիմնականում ապակողմնորոշող տեղեկատվությունների, միանգամայն տեղավորվում են Հայաստանի 2020թ. հետցեղասպանական  ռուս-թուրքական երկրորդ մասնատման  տրամաբանության մեջ»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ներկա փուլի մասին նշեց  քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը: 

Նա ընդգծեց, որ Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացման, զարգացման հարցում շարունակելու է միանգամայն հաշվի առնել և առաջնորդվել Ադրբեջանի դիրքորոշմամբ: 

«Այսինքն՝ Ադրբեջանը պետք է լիովին և համընդհանուր  կերպով համաձայն լինի, որպեսզի յուրաքանչյուր  հայ-թուրքական նախնական պայմանավորվածություն Թուրքիայի կողմից հաստատվի և կյանք կոչվի: Այս հարցում և′ Թուրքիայի, և′ Ադրբեջանի դիրքորոշումները միանգամայն պարզ են.  նրանք պահանջում են հայոց իրավատիրությունից, ցեղասպանության հետևանքների վերացման հայեցակարգից, բոլոր ազգային և անվտանգային  իրավունքներից հրաժարվել և հանձնել թուրք-ադրբեջանական  ողորմածությանը»,-ասաց քաղաքագետը: 

Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր վերածվում է Ռուսաստանի և հետզհետե Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդի, բայց ԱՄՆ-ի  և Ֆրանսիայի համար անընդունելի է և մերժելի, որ Մինսկի խմբի ձևաչափը ռուս-թուրքական պայմանավորվածությամբ շրջանցվել է: 

«Քանի որ և′ Ֆրանսիան, և′ հատկապես ԱՄՆ-ն սեփական հեղինակությունը միջազգային կառույցներում չափազանց բարձր են գնահատում, պատահական չէ, որ այս անգամ նաև Հայաստանի և ԱՄՆ-ի դեսպանները կրկին խոսել են Մինսկի խմբի շրջանակում խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցությունների հնարավորության մասին: Այսինքն՝ ԱՄՆ-ն  և Ֆրանսիան շարունակում են պնդել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է շարունակվել, պատերազմից հետո անգամ լինել արդյունավետ ղարաբաղյան հարցի քննարկման և կարգավորման համար:  Մինչդեռ, մյուս կողմից, մենք քաջ գիտենք, որ Ռուսաստանն ու Ալիևը  բազմիցս  ամենաբարձր  պաշտոն ներկայացնողների մակարդակով ասել են, որ Մինսկի խումբը մեռած է, անցել է պատմության գիրկը: Հիշում ենք նաև այն տխրահռչակ  և հայաստանակործան «3+3» ձևաչափը, որը, բարեբախտաբար, Վրաստանի մերժմամբ՝  դարձել է «2+3», որից Հայաստանը  շարունակում է առնվազն պաշտոնապես չհրաժարվել:  Այնպես որ, ես այստեղ նոր և հուսադրող  գործընթաց չեմ նկատում»,-նշեց Քանանյանը: 

Այն հարցին, թե արդյոք էական նշանակություն կարող է ունենալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, թե դա արարողակարգային բնույթ է կրում, Քանանյանը պատասխանեց. 

«Ամեն դեպքում, ԱՄՆ-ի կարգավիճակը և ողջ աշխարհում ունեցած կշիռն այնպիսին է, որ անգամ արարողակարգային կամ ձևականորեն ասվող խոսքը շատ ավելի արդյունավետ է, քան փոքր և առավել թույլ երկրների կտրուկ քայլերը: Սակայն մյուս կողմից՝ չեմ կարծում, որ այս խոսքերը կարող են դրական արդյունքի հանգեցնել մոտ ապագայում, որովհետև այս պահին Ադրբեջանը դեռևս բավականին հարմար կերպով տեղավորված է և′ Թուրքիայի հովանու, և′ ռուս-թուրքական պայմանավորվածությունների ներքո»:

Նրա խոսքով՝ այն պահից ի վեր, երբ Ռուսաստանը կտապալվի Ուկրաինայում,  այնտեղ կփոխվի իշխող վարչակազմը, և Արևմուտքը կկարողանա  գործնականում կայսերազերծել Ռուսաստանի Դաշնությունը, միայն դրանից հետո Արևմտյան երկրները,  եթե առ այդ լինի քաղաքական կամք,  կզբաղվեն Էրդողանի նեոօսմանական կայսերապաշտ հավակնությունների զսպմամբ:  Եվ միայն այն ժամանակ, երբ Էրդողանի ՆԱՏՕ-ամետությունը ուկրաինական ճգնաժամի հարցում կդադարի օրակարգային լինել Արևմուտքի համար, միայն այդ ժամանակ թերևս առավել խիստ ճնշումներ կամ առավել գործնական ճնշումներ կգործադրվեն  և‘ Թուրքիայի, և′ Ադրբեջանի վրա, որպեսզի համաշխարհային մակարդակով այնպիսի երրորդական կարևորություն դիտվող հարց, ինչպիսին Արցախի հայաբնակության և  հայ ռազմնագերիների  վերադարձի խնդիրն է  նոր կարող է օրակարգ մտնել: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Ամենադիտված