Աֆղանստանից զորքերի դուրսբերումը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման
Աշխարհ
Իրավիճակը Կենտրոնական Ասիայում կարող է ապակայունանալ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի դուրսբերումից հետո. կարծում է ԱՄՆ-ում Ռուսաստանի, Եվրասիայի և միջազգային էնեգետիկ քաղաքականության հարցերով «Ժառանգություն» ֆոնդի ղեկավար Արիել Քոուենը:
«Ահաբեկչությունները Կենտրոնական Ասիայում կշարունակվեն նոր ուժով Աֆղանստանից դաշինքի դուրս գալուց հետո». հայտարարել է Քոուենը չորեքշաբթի օրը Աստանայում Եվրասիական մեդիաֆորումի ժամանակ:
Նա հիմնավորել է իր կարծիքը նրանով, որ Աֆղանստանի ներկայիս կառավարությունը չի կարող պայքարել «Թալիբան» շարժման դեմ: «Այդ դեպքում այն կկարողանա տարածվել Կենտրոնական Ասիայի ուղղությամբ՝ ապակայունացնելով տարածաշրջանում նախկին խորհրդային պետությունների վիճակը»,-ասել է մասնագետը:
«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, մեր ողջ քննադատությամբ հանդերձ, սրանք այն ռեժիմներն են, որոնք ապահովում են կանանց իրավունքները, կարգուկանոնը, իսկ «Թալիբանը», «Հիզբ աթ Թահրիռը», Թուրքեստանի իսլամական շարժումն ապակայունացնում են իրավիճակը Կենտրոնական Ասիայում»,-շարունակում է նա:
Միջազգային ռազմական դաշինքի զորքերի դուրսբերումն Աֆղանստանից սպասվում է 2014-ի վերջին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ