Միացյալ նահանգները վերացրել է Լիբիայի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները
ԱՄՆ
Նախօրեին Միացյալ նահանգները հանել է Լիբիայի դեմ իրականացվող տնտեսական սանկցիաները։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պատժամիջոցները վերացվել են ԱՄՆ–ի և Լիբիայի իշխանությունների միջև ձեռք բերված համաձայնությունների արդյունքում։
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի իշխանության օրոք Միացյալ նահանգները սառեցրել էր Լիբիայի կենտրոնական բանկի ակտիվները և Քադաֆիի ընտանիքին պատկանող բանկային հաշիվները, որոնք միլիարդավոր դոլարների էին հասնում։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պաննետան Թուրքիայից ժամանել է Լիբիա, որտեղ նախատեսված է Պաննետայի և Լիբիայի վարչապետ Աբելեմ Ռահիմոմալ–Կիբի և պաշտպանության նախարար Ուսամա Ջուոիլի հետ հանդիպումը։ Պաննետայի այցից քիչ առաջ հայտնի է դարձել, որ ՄԱԿ–ը որոշում է կայացրել Լիբիայի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները չեղյալ հայտարարել։ Հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)