Բելառուսի խորհրդարանը դատապարտել է ամերիկյան Կոնգրեսի որոշումը
Արտաքին Քաղաքական
Բելառուսի հարցով ամերիկյան կոնգրեսի բանաձևի ներկայացումը երկրի Սենատին հանրապետության ներքին գործերին միջամտելու հերթական փորձն է:
Այս մասին ասված է Բելառուսի խորհրդարանի վերին պալատի նախագահական խորհրդի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ, բելառուս պատգամավորներն ամերիկացի գործընկերներին կոչ են արել հրաժարվել պատժամիջոցներ սահմանելու պրակտիկայից և խորհուրդ տվել նրանց՝ կենտրոնանալ իրենց երկրի խնդիրների վրա:
«Ամերիկացի օրենսդիրները հերթական անգամ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ կոպտագույն ձևով միջամտում են Բելառուսի հանրապետության ներքին գործերին, հընթացս հասցեագրելով ապացույցներից զուրկ մեղադրանքներ»,-ասված է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)