Կրեմլում մեկնաբանել են Կոսովոյում տեղի ունեցող իրադարձությունները
Արտաքին Քաղաքական
Մոսկվան անհիմն է համարում Կոսովոյի չճանաչված իշխանությունների պահանջները՝ Սերբիային, ինչպես նաև իր աջակցությունն է հայտնում Բելգրադին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք լիովին աջակցում ենք Սերբիային, մենք կոսովցի սերբերի կողքին ենք, համարում ենք նաև, որ Պրիշտինայի պահանջները բացարձակապես անհիմն են», - ասել է Պեսկովը:
Օգոստոսի 1-ի լույս գիշերը Սերբիան հայտարարեց, որ Կոսովոյի չճանաչված հանրապետության ոստիկանական ստորաբաժանումները Պրիշտինայից առաջացել են դեպի Սերբիայի հետ սահմանային հատված: Դրան ի պատասխան, սերբերը բարիկադներ են կառուցել Պրիշտինա-Լեպոսավիչ մայրուղու վրա և Զվեչան քաղաքից մի փոքր հեռու տեղանքում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)