Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել և մի շարք անհետաձգելի հանձնարարականներ տվել
Քաղաքական
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:
Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար