Սպանել են «Ալ-Ղաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրիին. Բայդենն անձամբ է հայտնել լուրը
Արտաքին ՔաղաքականՀայտնի է դարձել, որ Աֆղանստանում վերացրել են «Ալ-Ղաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրիին:
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Նրա խոսքով, այն տունը, որտեղ սպանել են ահաբեկչական խմբավորման ղեկավարին, գտնվում է Աֆղանստանում՝ Քաբուլի թաղամասերից մեկում և պատկանում է Աֆղանստանի ներքին գործերի նախարարի օգնականին:
Բայդենը նշել է նաև, որ հատուկ օպերացիայի արդյունքում ազ-Զավահիրիի ընտանիքից ոչ մեկը չի տուժել, ինչպես նաև զոհեր չեն եղել քաղաքացիական շրջանում: