Սատարում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Չավուշօղլու
Արտաքին ՔաղաքականԹուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին:
Պաշտոնյան, նախ, հայտարարել է, թե «Շուշիի հռչակագրի» ստորագրմամբ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները հասել են դաշնակցային մակարդակի, հայտնում է ԱՊԱ-ն:
«Մենք սատարում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն»,- Ուզբեկստան այցելության ժամանակ հայտարարել է Չավուշօղլուն՝ հընթացս ակնարկելով նաև, որ Անկարայի օգնությունը դրսևորվում է նաև ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգման աշխատանքներում: