Թուրքիան դադարեցնում է չվերթներ կատարել Սիրիայի օդային տարածքներով
Մերձավոր Արևելք
Մոսկվայից Դամասկոս թռչող սիրիական ինթնաթիռի միջադեպից հետո Թուրքիան որոշել է փոխել իր որոշ ավիաչվերթների ուղղությունը՝ դադարեցնելով սիրիական օդային տարածքներով իր թռիչքները. հայտնում է TRT Haber-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի միջոցով սիրիական A-320 ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Անկարայի օդանավում՝ զենքի առկայության կասկածների պատճառով:
Օդանավի խուզարկությունը շարունակվել է 5 ժամ, ինչի արդյունքում թուրքական կողմը հայտարարել է, որ ինքնաթիռի մեջ ռազմական նպատակներով օգտագործվող պարագաներ են հայտնաբերվել: Դրանից հետո ինքնաթիռը շարունակել է իր թռիչքը, սակայն օդանավի ուղեբեռն առգրավվել է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ